Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվայի» օրինազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվայի» վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։


Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։


Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Նախաձեռնվել է վարչական վարույթ։


«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»,- նշվում է հաղորդագրության մեջ։