ՌԴ-ն փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը փակելու իր որոշման մասին՝ ի պատասխան Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության փակման։


«Այս քայլը պայմանավորված է լեհական կողմի անհիմն և թշնամական գործողություններով, որոնք արտահայտվել են Լեհաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության կրճատման անհեթեթ պատրվակով»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Հուլիսի 11-ին ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան հանձնել նոտա առ այն, որ օգոստոսի 29-ից հետ է կանչում իր համաձայնությունը Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսության աշխատանքին։