Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա մի քանի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մինչև հուլիսի 15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։