ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքական մոտեցումները գրեթե ամբողջական համընկնում են․ Լավրով

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքականության մոտեցումները գրեթե ամբողջությամբ համընկնում են, և երկու կողմերն էլ ակտիվորեն աջակցում են միմյանց դիրքորոշումներին ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում։ Այս մասին հուլիսի 12-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Վոնսանում ԿԺԴՀ ԱԳ նախարար Ցոյ Սոն Հիի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։


Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԿԺԴՀ-ի հետ դեռևս 2024 թվականին կնքված Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը արտացոլում է դաշնակցային բնույթը։


«Պայմանագիրը հիմք է դնում միջազգային ասպարեզում մեր փոխգործակցության, մեր դաշնակցության կարևորագույն սկզբունքներին՝ թշնամական գործողությունները կասեցնելու և կողմերից որևէ մեկի դեմ ագրեսիա իրականացնելու ցանկացած փորձին դիմակայելու հարցում», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակից Նիկոլայ Իվանովի հարցին։


Նախարարի խոսքով՝ փաստաթուղթը նաև նախատեսում է երկկողմ համագործակցություն գիտական և մշակութային ոլորտներում։ Նա նշել է, որ ԿԺԴՀ-ում արդեն գոյություն ունեն ռուսաց լեզվի ուսումնասիրության ծրագրեր, իսկ Ռուսաստանում բացվել են կորեերենի կենտրոններ։ Կանոնավոր են դարձել նաև միջոցառումների փոխանակումները, ռուսական և կորեական թատերախմբերի հյուրախաղերը։


Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կնքվել է 2024 թվականի հունիսի 19-ին։