Հուլիսի 12-ի սակավամարդ և լիովին անբովանդակ հանրահավաքը փաստացի վերջակետեց «իրավունքների համար պայքարը». Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ստեփանակերտի քաղէլիտան շուրջ եռամյա անդուլ նպատակադրվածությամբ դեգրադացրել է ԼՂ պետականությունը, ի վերջո լուծարել: Երեւան տեղափոխվելուց հետո ավելի քան երկու հարյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անունից հայտարարել է, որ ազատությունը թանկ է գնահատել եւ կամավոր հեռացել պապերի բնօրրանից: Շուրջ երկու տարի առերեւույթ հանդես գալով ԼՂ իշխանության մարմինները պահպանելու դիրքերից, գործնականում սաբոտաժի է ենթարկել միջազգայնորեն ճանաչված՝ ԼԵռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների ինստիտուտը վերահաստատելու հնարավորությունը: Ի վերջո հեղինակազրկել է բռնագաղթված արցախցիների ինքնակազմակերպման ինստիտուտը:


Հուլիսի 12-ի սակավամարդ եւ լիովին անբովանդակ հանրահավաքը, որտեղ Ստեփանակերտի քաղէլիտայի ոչ մի ներկայացուցիչ չկար, փաստացի վերջակետեց «իրավունքների համար պայքարը»: Լեռնային Ղարաբաղը չպետք է պատմություն դառնա: Բայց ո՞վ եւ ինչպե՞ս կձեւակերպի դա: Կտեսնե՞նք նոր դեմքեր, կլսե՞նք գործնականու իրացնելի գաղափարներ