Ուկրաինան հետախուզում է հայտարարել Սերգեյ Կիրիենկոյի նկատմամբ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի նկատմամբ։


Կիրիենկոն հետախուզվում է 2024 թվականի հոկտեմբերից՝ «Ռուսաստանի գործողությունները արդարացնելու» և «Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։ Խինշտեյնը մեղադրվում է «տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» հոդվածով։ Նա հետախուզվում է 2025-ի ապրիլից։ Երկուսն էլ ներառված են «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։


Նշենք, որ Կիրիենկոն Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողն է. «Հայաստանի հարցում Կիրիենկոն և աշխատակազմի՝ նրան ենթակա ներքաղաքական բլոկը առայժմ ոչ թե նախընտրական, այլ տեղեկատվական աշխատանք են իրականացնելու», - գրել էր «Վեդոմոստի» թերթը։