Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը

Ընթացքի մեջ են Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել: