Երևանում նստել և գուժել Սյունիքի հանձնելը այն ժամանակ, երբ Սյունիքում միլիարդավոր դոլարների ներդրումներ են կատարվում, չի՛ կարելի․ Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գիտեք ամեն անգամ, երբ որևէ մեկը տարածում է լուր, թե բա «Սյունիքը հեսա տալիս են», «Միջանցք են տալիս», «Դրանք հանգիստ անցնում ու մեր անտառներն են կտրում» և այլն ու ազգի որոշ հատված վայրկյանական խուճապահար է լինում, մի քանի բան էլ ինքն է ավեկացնում լսածի վրա ու տարածում վերջում էլ այնպիսի տպավորություն է, որ հեսա տնից դուրս գաս այլ պետությունում կհայտնվես, պատճառը այս ամենի այն է, որ այդ մարդիկ իրենց պետությունը չեն ճանաչում։


Մարդիկ նախընտրում են գումարներ ծախսել ու գնալ արտերկիր հանգստանալ, բայց իրենց բնակավայրից դուրս որևէ շրջանում, մարզում, քաղաքում չեն եղել, կամ խոսակցության մեջ ասում են, որ փոքր ժամանակ Սյունիքով անցել են, Տավուշով կամ Լոռիով Վրաստան են գնացել, փոքր ժամանակ!!! ու դա ասում է 50—60 տարեկան մարդը։


Մեր մեջ ներքին տուրիզմ հասկացողություն չկա կամ թույլ է զարգացած։ Չասեք գները ավելի թանկ են, չգիտեմ ինչը ավելի թանկ է, վստահեցնում եմ ամեն գումարի հանգիստ էլ մարդ կարող է կազմակերպել։


Երևանում նստել և գուժել Սյունիքի հանձնելը այն ժամանակ, երբ Սյունիքում միլիարդավոր դոլարների ներդրումներ և աշխատանքներ են կատարվում, ուղղակի ՉԻ՛ կարելի։


Մարդ մինչև չճանաչի իր հայրենիք֊պետության բոլոր անկյունները, չի կարող իր հանգիստը այլ երկրներում կազմակերպել, կյանքը վայելել, հետո վերադառնալ և անտեղյակությունից գուժել պետության հանձնումը։


Նման արտահայտությունը ուղղակի տգիտության հետևանք է։


Աշխարհում երևի չկա որևէ այլ ազգ, որ այդքան խոսա իր պետության տարածքների հանձնումից։