Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվեց Քննող հանձնաժողով, որի նպատակն է ուսումնասիրել Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների, տարածքների օտարման գործընթացները։ Խոսքը մի քանի տասնյակ գործարքների մասին է, որոնց հետևանքով նախորդ երկու տասնամյակներում հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրենց իրավունքից։
Հատկանշական է այն փաստը, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը միակն էր, որն արտահայտեց իր անհամաձայնությունը՝ հրաժարվելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և չքվեարկեց նախաձեռնության օգտին։ Թե ինչու՝ կարծում եմ, պարզ է բոլորի համար։
Մենք վստահ ենք, որ երևանցիները կկարողանան ճիշտ գնահատական տալ փաստերին ու դատել ոչ թե հայտարարությունների, այլ արված կամ չարված քայլերի հիման վրա։ Քննող հանձնաժողովի աշխատանքների արդյունքները կներկայացվեն հանրությանը: