ՏԿԵ նախարարը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕՆ-երում

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։


Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։


Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։


Քննարկվել են ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։


Նախարարը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕՆ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով։