ԱՄՆ-ի ռազմական օգնության մատակարարումները Ուկրաինային շարունակվել և շարունակվում են․ Պեսկով

Ռուսական կողմը ելնում է նրանից, որ ԱՄՆ-ի ռազմական օգնության մատակարարումները Ուկրաինային շարունակվել և շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ավելի վաղ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինային սպառազինություն կուղարկի, այդ թվում՝ Patriot համակարգերի հրթիռներ, որոնք պետք է վճարի Եվրամիությունը։


«Շատ բառեր են ասվել թանկ լինելու և այլնի մասին, հիմա, կարծես, ստացվում է, որ այդ մատակարարումները կվճարվեն Եվրոպայի կողմից։ Ինչ-որ բան կվճարվի, ինչ-որ բան՝ ոչ, բայց փաստ է մնում այն, որ Միացյալ Նահանգների զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի մատակարարումները շարունակվել և շարունակվում են», - ասել է Պեսկովը։


Թրամփը նաև նշել էր, որ մատակարարումների հարցը կքննարկվի հուլիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։