Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանում կանանց պակաս է զգացվում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը սոցիալական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ։ Հանդիպման ուշադրության կենտրոնում էին առողջապահության և ժողովրդագրության հարցերը։
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան խորհրդակցության ժամանակ հրապարակել է վիճակագրություն. անցյալ տարի երկրում նորածինների 51%-ը տղաներ էին։
«Մի ժողովրդագրական ալիքը կապված է Հայրենական մեծ պատերազմի շրջանի հետ, երկրորդը՝ իննսունականների շրջանի հետ, որոնք, ըստ էության, համընկան և կտրուկ կրճատեցին վերարտադրողական տարիքի կանանց թիվը։ Ուստի մենք շեշտը դնում ենք բազմազավակության վրա», - ասել է Պուտինը։