ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Օգոստոսի 31-ին ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել ենք հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը: