ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։


Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։


Որոշվել է Կուսակցության Տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։


Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։