Կանգ մի առեք, վեղարի տակ պախկվածներ, խայտառակվեք մինչև վերջ. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․


Վարչապետը հինգ-վեց օր է բան չի գրել Կտրիճ Ներսիսյանի մասին, հոգևորականներն ինքնակամ բացահայտում են շրիշակի մակարդակի իջեցված ուսմունքի խնդիրները՝


- Էլ Հայր Ասողիկի պառավ ջադուական անեծքները,

- Էլ երեխեն չիշիկ արեց եկեղեցու պատին ու ինսուլտ ստացավ,

- Էլ վարչապետ Փաշինյանի գլուխն են կտրում,

- Էլ կաթողիկոսի դեմ ելածը չորս անգամ վրաերթի ենթարկվեց,

- Էլ՝ մենք ունենք մի կաթողիկոս, Արամ կաթողիկոսը կաթողիկոս չէ (հասնում է Արամ կաթողիկոսին),

- Էլ, ախպեր, մի կտոր հաց ենք կիսել, ոնց եք դուրս գալիս մեր Կտրիճի դեմ (սա ուղեկցվում է դերասանական հուզմունքով)... և այսպես շարունակ:


Երբ խոսում ենք կուսակրոնության խախտմամն մասին, դա ամբողջ այս խավարամտության և սրբապղծության գագաթնակետն է: Կանգ մի առեք, վեղարի տակ պախկվածներ, խայտառակվեք մինչև վերջ:

Բ Կորնթացիներին 11:13-15 ՆՎԱԱ


Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։