Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
«Ամսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։
Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին ՔԿՀ-ից։