Վթար՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Շտապօգնության աշխատակիցները երեք տուժածի ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։