«Իմ քայլը» հիմնադրամն իրազեկում է «Ստեղծենք միասին» նախագծին դիմելու վերջին հնարավորության մասին

«Հաջողակից` սկսնակին» ծրագրի շրջանակում հայտարարված «Ստեղծենք միասին» փուլային նախագծի դիմումների ընդունումը մոտենում է ավարտին։

Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից՝ նշելով, որ մինչև հուլիսի 31-ը, այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը և համապատասխանում են այս փուլի չափորոշիչներին, կարող են դիմել «Ստեղծենք միասին» նախագծի շահառու դառնալու համար:

«Մանրամասներն ու դիմելու կարգը՝ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/shFiE


Եթե դուք ունեք բիզնես սկսելու ձգտում կամ արդեն իսկ առաջին քայլերն արել եք, սա կարող է լինել մեծ հնարավորություն ձեր զարգացման և առաջընթացի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: