Աժ ՔՊ խմբակցությխն պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԵՐԵՔ ՄԵԾ ՍՈՒՏ Կարապետյանների «Նոր քաղաքական» ուժի կողմից։
Ստորև մտքերը ասել է Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի որդի Նարեկ Կարապետյանը։
🚫ՍՈՒՏ
Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
✅ՃԻՇՏ
Կարծում եմ մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ՌԴ-ում պետական և հատկապես Գազպրոմի գնումներով դոլարային միլիարդատեր դարձած մարդը ինչքան անկախ է ՌԴ իշխանություններից։
🚫ՍՈՒՏ
«Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշել է նա:
✅ՃԻՇՏ
Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը կարկառուն ՀՀԿ-ական է, 1999-2008թթ. եղել է պատգամավոր ՀՀԿ խմբակցությունում, կարճ ժամանակ նաև խմբակցության ղեկավար: 2008-2011թթ. եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ 2012-2018թթ. կրկին եղել է պատգամավոր ՀՀԿ կողմից։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք, այս մարդիկ ՀՀԿ կամ «նախկինների» հետ կապ ունեն, թե՞ ոչ։
🚫ՍՈՒՏ
«Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է Կարապետյանը:
✅ՃԻՇՏ
Նախ վարչապետը նման բան չի ասել, նա ասել է, որ ինքը ՀՀ վարչապետն է և ոչ թե համայն հայության, ինչը հենց այդպես էլ կա։ Եվ երկրորդ Սփյուռքը տարեկան 5մլրդ դոլար չի ուղարկում Հայաստան, դա ԲԱՑԱՀԱՅՏ սուտ է։
Հ.Գ. #տարածել #կիսվել
