«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
Սամվել Կարապետյանի նախաձեռնած «նոր քաղաքական ուժը» ռուսական համակարգի հերթական պրոյեկտն է՝ ներմուծված Հայաստանի քաղաքական դաշտ որպես կապիտալով քողարկված վերահսկողություն։
Սա հիբրիդային վերաձևում է՝ ոչ թե պետություն կառուցելու, այլ Հայաստանը կրկին վասալի կարգավիճակի վերադարձնելու համար։ Երբ այդ ուժի ներկայացուցիչները գովաբանում են ռուսական տնտեսական ներթափանցումը՝ 27%-ից հասած 60%-ին, նրանք ոչ թե փաստարկում են, այլ բացահայտում Հայաստանի սուվերենության կորստի ընթացքը։
Իսկ այն լռությունը, որով նրանք շրջանցում են Արցախի կորստի մեջ Ռուսաստանի անմիջական մեղսակցությունը, ՀԱՊԿ դավաճանությունը, ռուս-ադրբեջանական գործակցությունը, ռուսական քարոզչամեքենայի արհամարհանքը հայ ժողովրդի նկատմամբ, ծրագրային լռություն է՝ պայմանավորված դերաբաշխմամբ։
Այս ուժի նպատակը ոչ թե խոսելն է, այլ խեղդելը. Ընտրությունը մեկն է. պետություն, թե՞ պրոտեկտորատ։ Մենք ընտրում ենք առաջինը, իսկ դո՞ւք