ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ հաստատել է վարչական տույժեր սահմանելու մասին փոփոխությունները բաժանորդային համարները և անձնական օգտահաշիվներ մուտք գործելու տվյալները այլ անձանց փոխանցելու համար։
Փոփոխությունները նախատեսում են քաղաքացիների համար 30-ից 50 հազար ռուբլու չափով տուգանքներ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 100-ից 200 հազար ռուբլու չափով։
Փոփոխություններում նշվում է, որ խախտում չի համարվի «համարի անվճար կարճաժամկետ փոխանցումը» մեկ այլ անձի՝ անձնական նպատակներով ուրիշից կապի ծառայություններ ստանալու համար։
Պետդուման
նաև հաստատել է քրեական պատասխանատվություն սահմանելու մասին փոփոխությունները բաժանորդային
համարները այլ անձանց փոխանցելու գործունեության կազմակերպման համար, հաղորդում է
«Ինտերֆաքսը»։ Եթե նման գործողությունները կատարվում են շահադիտական նկատառումով կամ հանցագործություն կատարելու
նպատակով, ապա դա կպատժվի մինչև 700 հազար ռուբլի տուգանքով կամ մինչև երեք տարի
ազատազրկմամբ։
Բացի դրանից, նման գործունեությանը մասնակցությունը կպատժվի
մինչև 300 հազար ռուբլի տուգանքով կամ մինչև երկու տարի ազատազրկմամբ։