Բոլոր ստերի հետևից հերթով գալու ենք` դատարանում հարցերը օրենքով լուծելով. ԱԺ նախագահի խոսնակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ինչքան լսարան չունեցող, քլիքի կարոտ կայքեր ու սոցցանցային էջեր կան` լծվել են Ալեն Սիմոնյանի անունը տալով ու ԱԺ նախագահի մասին ֆեյք լուրեր տարածելով լսարան հավաքելուն։


Ամոթ ունեցե՛ք. հորինելուց էլ գոնե նենց ստեր հորինեք, որ խելքին մոտ լինի։


Իսկ իրավական մասով էլ չկասկածեք. բոլոր ստերի հետևից հերթով գալու ենք` դատարանում հարցերը օրենքով լուծելով ու ստախոսներին բացահայտելով։