Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի լույս 21-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 15 ուկրաինական անօդաչու, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Նոր Մոսկվայի Կիևյան
բնակավայրի տարածքում։ «Արտակարգ ծառայությունները աշխատում են։ Ձեռնարկվում են
բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախնական տեղեկություններով՝ լուրջ վնասներ կամ տուժածներ
չկան»,- հայտարարել է Սոբյանինը։
Baza Telegram-ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում
է Կիևյան բնակավայրի բազմահարկ շենքի տանիքում բռնկված հրդեհը։