Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ կրկին հետաձգվել են. պատճառը ուկրաինական դրոնների գրոհներն են

Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը, որտեղ տասնյակ չվերթներ կրկին հետաձգվել են անօդաչուների գրոհների պատճառով, «մի փոքր ավելի լավ է, քան մայիսին էր», հայտարարել է ՌԴ տրանսպորտի նոր նախարար Անդրեյ Նիկիտինը, որը այս պաշտոնում նշանակվել է իր իրավանախորդի՝ Ռոման Ստարովոյտի մահից հետո:


Նիկիտինի խոսքով՝ անհնար է կանխատեսել, թե երբ կսահմանվի «Կովյոր» ծրագիրը, որը նախատեսում է երկնքի փակում, բայց «օդանավակայանները հարմարվում են. կազմակերպում են աշխատանքը՝ սնունդով, հանգստով»:


«Գործընկերները վերլուծում են իրենց աշխատանքը։ Եվ, կարծում եմ, ընդհանուր առմամբ դինամիկա կա։ Բայց ո՛չ օդանավակայանները, ո՛չ  ավիաընկերությունները չեն կարող կանխատեսել դա («Կովյոր» ծրագրի սահմանումը)։ Իհարկե, մենք կաշխատենք պաշտպանության նախարարության գործընկերների հետ, կփորձենք ինչ-որ բան անել։ Բայց անվտանգությունն այստեղ ամենակարևորն է։ Անհարմարությունները հասկանալի են, դիսկոմֆորտը հասկանալի է, բայց ոչ ոք չի վտանգի ուղևորների անվտանգությունը»,- ասել է Նիկիտինը (մեջբերումը՝ «Ինտերֆաքս»-ի)։