Միտինգի կազմակերպիչները միջոցների զգալի մասը դուրս են բերել Արցախից ու տնօրինում են հիմնականում ՌԴ-ի տարածքում․ Գալստյան

Քաղաքագետ Բարդուղ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Երկու օր առաջ Հ1-ի Բաց հարթակ նախագծում խոսել եմ Արցախահայերին ապակողմնորոշող ու միտինգի կոչ անող կազմակերպիչների զգալի մասի, անցած ճանապարհի, ունեցվածքի, Արցախում պետական թալանի մասին: Ինչպես նաև Արցախից հսկայական միջոցների դուրսբերման և Ռուսաստանի դաշնությունում մեծ բիզնեսների ձեռքբերման մասին: Խոսքի մեջ հնչեցրել եմ Արտակ Բեգլարյանի անունը, չնայած միշտ զերծ եմ մնում անուններ բարձրաձայնելուց:

Որևէ անձնական միտում չեմ ունեցել անձամբ թիրախավորելու որևէ մեկին' այդ թվում և Բեգլարյանին, սակայն ասածս իրականություն է և ժամանակին և Բեգլարյանը և շատերը, որոնք զբաղեցրել են բարձր պաշտոններ Արցախում, տիրապետել են հսկայական միջոցներ (բնական է չարաշահելով պաշտոնական հնարավորությունները), այդ միջոցների զգալի մասը դուրս են բերել Արցախից ու տնօրինում են հիմնականում ՌԴ-ի տարածքում: