Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը և նրա համախոհները հուլիսի 22-ի առավոտյան պիկետ են արել ՌԴ Պետդումայի շենքի մոտ։ Նրանք դեմ են արտահայտվել այն փոփոխություններին, որոնք նախատեսում են վարչական տուգանքներ ինտերնետում «ծայրահեղական նյութեր որոնելու» համար։
Նադեժդինը իր Telegram ալիքում հրապարակել է քաղտեխնոլոգ
Դմիտրի Կիսիևի՝ նախագահի ընտրություններում քաղաքական գործչի քարոզարշավի շտաբի նախկին
ղեկավարի լուսանկարը։ Լուսանկարում Կիսիևը միայնակ կանգնած է Պետդումայի շենքի մոտ
անցկացվող պիկետում՝ «Հանուն առանց գրաքննության Ռուսաստանի։ Օրուելը գրել է հակաուտոպիա,
ոչ թե մեթոդիչկա» գրությամբ պաստառով։
Բողոքի ակցիայի մեկնարկից մի քանի րոպե անց ոստիկանությունը
ձերբակալել է Դմիտրի Կիսիևին։ Նրան տարել են Մոսկվայի Տվերսկի շրջանի ՆԳ
վարչություն։
Բացի դրանից, ոստիկանությունը ձերբակալել է RusNews-ի
թղթակիցներ Յուլյա Պետրովային և Կոնստանտին Ժարովին, ինչպես նաև «Կոմերսանտի»
թղթակից Բոժենա Իվանովային, որոնք աշխատում էին Պետդումայի շենքի մոտ գտնվող
պիկետում։
Մոսկվայի իշխանությունները ավելի վաղ հրաժարվել էին համաձայնություն
տալ Պետդումայի մոտ բողոքի ակցիային՝ «համաձայն զարգացող համաճարակաբանական
իրավիճակի»։
Բորիս
Նադեժդինը ակտիվորեն քննադատել է «ակնհայտորեն ծայրահեղական նյութերի որոնման
համար» տուգանքների մասին օրինագիծը, որը Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է
հուլիսի 17-ին։
Նադեժդինը
փոփոխություններն անվանել է «ինտերնետի
սահմանափակման մասին չարաբաստիկ օրենք», ինչպես նաև «չարաբաստիկ
օրենք ինտերնետային որոնումների համար տուգանքների մասին»։