Կապանի ՔՊ ավագանին դիմել է ՆԳ նախարարին՝ Կապանով անցնող Մ2 ճանապարհի վերանորոգման արդյունքում հանված արագաչափերը վերատեղադրելու խնդրանքով

Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Լավրենտ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հարգելի կապանցիներ,


Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանիներս դիմել ենք ՀՀ ՆԳ նախարարին՝ Կապանով անցնող Մ2 ճանապարհի վերանորոգման արդյունքում հանված արագաչափերը վերատեղադրելու խնդրանքով։ Բացի այդ, առաջարկել ենք նոր արագաչափ տեղադրել Սպանդարյան փողոցում՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի հարևանությամբ։


Այս քայլերն ուղղված են համայնքի բնակիչների ու վարորդների երթևեկության անվտանգության բարձրացմանը։