ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Միշտ խուսափել եմ գնահատականներ տալ մեր երկրի առաջին նախագահի վերջին տարիների գործունեությանը՝ տարբեր պատճառներով։
Բայց չեմ կարող հիմա դա չանել, պարզապես չեմ կարող։ Ես սկզբում չէի հասկանում՝ ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայ ազգային կոնգրեսը աստիճանաբար վերածվում ոչմիթիզական ու հայդատական մի միավորի, ըստ էության դաշնակցության կցորդի։
Իսկ հիմա առավել ևս չեմ հասկանում՝ ինչպես կարող է Լևոն Տեր-Պետրոսյանը զինված հեղաշրջում պլանավորած և ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցրած ահաբեկիչներին անվանել՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ: Այո, այո ճիշտ կարդացիք։ Նա հենց այդպես է անվանել Գալստանյանին, Աջապահյանին և Կարապետյանին։
Հիմա ես չեմ, դուք եք հարգելի հայրենակիցներ, ինչու՞ է մեր երկրի առաջին նախագահը, որն ինքն է ժամանակին կասեցրել տարբեր տեռորիստական խմբերի գործունեությունը մեր երկրում, նման գնահատականներ տալիս։ Մի՞թե սա լոկ ընդդիմադիր գործունեության արդյունք է, երբ բոլոր սկզբունքների վրայով անցնելով կարելի է ամեն ինչում մեղադրել գործող իշխանություններին, թե՞ տեռորիստական և հակապետական խորը հավատամք։
Հ.Գ. տեսանյութը 04.10.2011 թվականի է։