Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 22-ին բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ՀՀ առողջաահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:
«Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:
Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը:
Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է:
Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի:
Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նախարարը: