Ռուսաստանում շարունակվում է աղմկահարույց ձերբակալությունների, դատապարտումների և առեղծվածային մահերի շարքը, որոնք կաթվածահար են արել նույնիսկ իշխանության ամենաբարձր էշելոնը: Վերջին դեպքը տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ռոման Ստարովոյտի ենթադրյալ ինքնասպանությունն է, ինչը ցնցել է քաղաքական էլիտային, հաղորդում է The Telegraph-ը:
«Ահավոր է,- անանուն մնալու պայմանով հայտնել
է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցը։- Ձերբակալություններ,
մահեր, սկանդալներ... Մարդիկ իրենք իրենց թակարդի մեջ են գցում»։
Իշխանության ամենաբարձր շրջանակներում, աղբյուրների խոսքով, վախի մթնոլորտ է
տիրում։ «Ինչն է իրականում տարօրինակ. նախագահի (Վլադիմիր Պուտինի) լիակատար
լռությունը։ Նույնիսկ վարչապետը (Միխայիլ Միշուստինը) որևէ ցավակցություն չի
հայտնել։ Սա տագնապալից ազդանշան է», - հավելել է նախկին պաշտոնյան։
«Կանոնները փոխվել են,- կարծում է Կարնեգի կենտրոնի փորձագետ և Ռուսաստանի Դաշնության
Կենտրոնական բանկի նախկին խորհրդական Ալեքսանդրա Պրոկոպենկոն:- Այժմ կարևոր չէ, թե
ով է քո հետևում: Փրկվում է ոչ թե ամենաուժեղը, այլ ամենազգուշավորը»:
Գործող պաշտոնյաներից մեկի խոսքով՝
Կրեմլում աճում են պարանոիկ տրամադրությունները. «Ես փորձում եմ հեռու մնալ
վտանգավոր թեմաներից... Մենք բոլորս փակվել ենք մեր փոքրիկ աշխարհներում»։