«Մեծ բաները հեռվից են երևում». ՌԴ Պետդումայի նախագահի գովեստի խոսքերը՝ ուղղված Ստալինին

Իոսիֆ Ստալինի վերաբերյալ ՌԴ Կոմունիստական կուսակցության դիրքորոշման վերանայումը արժանի է հավանության, քանի որ պատմական շատ գործընթացներ ավելի օբյեկտիվ են ընկալվում, քան նախկինում, լիագումար նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։


«Իսկապես, երկրի փլուզումը ողբերգություն է, և հիմա մենք դա հասկանում ենք, վերլուծում ենք այն, ինչպես երբեք, անհանգստանում ենք դրա համար, քանի որ շատ գործընթացներ ավելի օբյեկտիվ են ընկալվում, քան նախկինում։ Եվ ՌԴ ԿԿ խմբակցությունը վերանայել է իր վերաբերմունքը և՛ Ստալինի, և՛ 20-րդ համագումարի նկատմամբ, սա նույնպես շատ կարևոր է»,- ասել է նա։


Վոլոդինը նաև նշել է Ստալինի «արժանիքները»։ «Նա ամեն ինչ արեց Հայրենական մեծ պատերազմում հաղթելու համար։ Մեծ բաները երևում են հեռվից»,- ասել է Պետդումայի խոսնակը։  


Վոլոդինը նշել է, որ Ստալինի նկատմամբ կուսակցության վերաբերմունքի փոփոխությունը «ուժի նշան» էր, իսկ դրանից առաջ «թույլ Գորբաչովը ամեն ինչ արեց Խորհրդային Միության հերոսին ոտնահարելու համար»։ Նա հավելել է, որ Բրեժնևը, որը իշխանության եկավ Խրուշչովից հետո, «լինելով բավականաչափ ուժեղ մարդ, չդիպավ Խրուշչովին, իսկ Խրուշչովը շատ թույլ էր և ամեն ինչ արեց Ստալինին ոտնահարելու համար»։