Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները նախատեսված են հուլիսի 23-ի երեկոյան, Ստամբուլում: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության հարցերով վարչությանը։
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով
«տեղեկացված թուրքական աղբյուրին», հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի
պատվիրակությունների միջև բանակցությունները սպասվում են Չիրագանի պալատում:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի
Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական
պատվիրակությունը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի
քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը։