Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես բայց ճի՞շտ հասկացա, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ցուցադրական ու շռնդալից՝ «ծովը ծնկներից» դեմքով հայտարարեց, որ թքած ունի ՀԷՑ-ի վրա, իսկ այսօր նրա ընտանիքը, փաստաբանական 39812634912639 հոգանոց թիմը ուրախ-ուրախ կիսաճշմարտություններ է տարածում նույն ՀԷՑ-ի մասին, թե բա՝ ահա, հաղթեցինք, ՀԷՑ-ը չի պետականանալու։
ՀԷՑ-ը պետական է դառնալու՝ ՀՀ օրենսդրությանն ու ՀՀ միջազգային պարտավորությունների տառին ու ոգուն
համապատասխան։
Հ.Գ. Իրոք ամոթ է, էս օտարերկրացի աղջիկների նկարներով ֆեյքերի վերջը տվեք։ Ձեզ լսողը կմտածի՝ Մայր Թերեզայից հետո հաջորդ բարեգործը դուք եք, բա լավ էս ֆեյքերի հույսի՞ն եք մնացել։
