Ուկրաինական դրոնները գրոհել են Սոչին

Ուկրաինական անօդաչուները հուլիսի լույս 24-ի գիշերը գրոհել են Կրասնոդարի երկրամասը, հաղորդում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը Telegram-ալիքում։


Իշխանությունների տվյալներով՝ Սոչիի Ադլերի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ավիացիոն փողոցում զոհվել է տեղի բնակչուհի, մեկ այլ կին ստացել է ծանր վիրավորում և հոսպիտալացվել։


Ուկրաինական Exilenova+ Telegram-ալիքը հայտնել է, որ Ադլերում հարվածի տակ է ընկել Սոչիի օդանավակայանի տարածքում գտնվող նավթաբազան։


Բացի դրանից, Exilenova+-ի տվյալներով, հարվածի է ենթարկվել Ադլերի երկաթուղային կամուրջը. տեղի բնակիչները հրապարակել տեսանյութ։