Ան-24 ուղևորատար ինքնաթիռը անհետացել է Ամուրի մարզում, այսօր հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Ան-24-ը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով։ Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ ինքնաթիռը չի անցել հսկողություն վերջնական նպատակակետի մոտ։ Ինքնաթիռի հետ կապ չկա։
Baza Telegram-ալիքի տեղեկություններով՝ Ան-24-ը պատրաստվում էր վայրէջք կատարել, սակայն առաջին փորձից չի կարողացել դա անել և անցել է երկրորդ շրջան, ինչից հետո կապը կորել է։ Որոնողական աշխատանքների են ուղարկվել Մի-8 ուղղաթիռը և ցամաքային ծառայությունները։ Shot-ի փոխանցմամբ՝ «Անգարա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը անհետացել է։
Ինքնաթիռում
եղել է 40 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա և անձնակազմի վեց անդամ, հաղորդում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին:
Միաժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ինքնաթիռում եղել է 42 ուղևոր:
Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել
է Ան-24 ուղևորատար ինքնաթիռի անհետացումը Ամուրի մարզում, որոնողական
աշխատանքների են ուղարկվել փրկարարներ: Ամուրի մարզի ղեկավար Վասիլի Օրլովի
խոսքով՝ նախնական տվյալներով ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, որոնցից հինգը՝ երեխա,
և անձնակազմի վեց անդամ: