«Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է». Պեսկովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ հասնեն համաձայնագրի ստորագրման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Նա հավելել է, որ Ռուսաստանը ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: