Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով։ Ամենշաբթյա բրֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրա համար անհրաժեշտ պայման է Բաքվի և Երևանի հաշտեցումը։
Զախարովան հիշեցրել է, որ անձամբ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020 թվականին հայ-ադրբեջանական կարգավորման մեծ փուլ
է եղել, բոլոր ռազմակավարական ուղղություններով ճանապարհային քարտեզ է մշակվել, որն
իր մեջ ներառում էր խաղաղության պայմանագրի
համաձայնեցումը, տրապորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանագծումն
ու սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները։
Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ ինչ-որ
պահի Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրել են
ուղիղ երկխոսություն և Մոսկվան հարգում
է այդ ընտրությունը։
Խոսելով արևմուտքի ներգրավվածության մասին,
Զախարովան մտահոգություն է հայտնել, թե այն ինֆորմացիան, որ ստանում են, կասկած
չի թողնում արևմուտքի իրական նկատակների մասին․ «Հերթական բարի նպատակների տակ թաքնված է կոնյուկտորային առաջադրանք՝ հայ-ադրբեջանական
կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային գործընթացներից, երբ երկու երկրները փորձում
են հասնել կոնսենսուային որոշման՝ մերձավոր հարևանների աջակցությամբ, որոնք նպաստել
են նրանց հաշտեցմանը՝ ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան։ Արևմուտքը մտադիր է իր ռելսերի վրա տեղափոխել
Բաքվի ու Երևանի հաշտեցման գործընթացը, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային ինքնաբավության
խաթարման»,- հայտարարել է Զախարովան։
Նա նաև ասել է, որ Մոսկվան տեսնում է Վաշինգտոնի
ջանքերը՝ միջամտել տարածաշրջանում տրանպորտային շրջափակման վերացմանը․ «Ամերկացիներն ասում են, որ ունեն յուրահատուկ լուծում, բայց դա այն է, ինչ արվել
է Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի փոխվարչապետների եռակողմ խմբի շրջանակում»։
Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ արևմուտքի ապակառուցողական
ազդեցության և Հայաստանի իշխանությունների
դիրոքորոշման պատճառով աշխատանքը խմբում դադարել է։