Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվականը։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանը վճռական է շարունակել աշխատանքը
Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու
հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը: