RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ավելի վաղ արած հրապարակմանը՝ դժգոհելով, որ իրեն անվանել էր «կրկեսի նողկալի արարած»։
Մարգարիտա Սիմոնյանի գրառումը, սակայն, արդեն հասանելի չէ, հավանաբար հեղինակն այն ջնջել է:
Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջերում արձագանքել էր Մարգարիտա Սիմոնյանի տարածած ապատեղեկատվությանը և պնդմանը, թե իբր Հայաստանը դառնում է «Իրանի դեմ ԱՄՆ-ի ապագա պատերազմի թատերաբեմ»։
Սիմոնյանը մասնակվորաես գրել էր.
«Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի ևս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին։ Հղում անելով իր հայկական արմատներին և միևնույն ժամանակ ընդհանուր ոչինչ չունենալով Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ բացի «ՅԱՆ»-ով ավարտվող իր ազգանունից՝ նա ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցներում, վիրավորում Հայաստանի ղեկավարությանը, մարդկանց հրավիրում մեր երկրում հանրահավաքի, կոչ անում տապալել կառավարությունը։ Եվ նա տարածում է ստեր՝ միաժամանակ սպառնալով երկրին և մարդկանց։
Ինչպես, հավանաբար, արդեն կռահել եք, խոսքը Սիմոնյանի մասին է, որը այստեղ, օրինակ, տարածում է հերթական ստերը՝ գոյություն չունեցող փաստաթղթի մասին, անհայտ թերթի գոյություն չունեցող հեղինակներին»: