Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի վարչապետի թեկնածությանը:
«Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու:
Այդ կերպ փորձելու է Հայաստանը վերածել մարիոնետային պետության, որի վարչապետը կլինի ընդամենը կամակատար, իսկ նրա կառավարիչը՝ օտարերկրյա անձնագրերով միլիարդատեր:
Ակնհայտ է նաև, թե օտարերկրյա անձնագրերով միլիարդատիրոջը որտեղից և ովքեր են կառավարելու:
Սա է այն պլանը, որ փորձ է արվում իրականացնել, բայց սխալվել են․ Հայաստան պետության համը կմնա բերաններում»,- գրել է Չախոյանը: