Ալիևին հղած գովասանքի ձոնից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից

Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ստորագրված որոշման մեջ։


«Միխայիլ Սոլոմոնովիչ Գուսմանին ազատել դաշնային պետական ունիտար ձեռնարկության Ռուսաստանի «Տեղեկատվական հեռագրային գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ)» գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից», - ասվում է փաստաթղթում։

 


Հուլիսին Գուսմանը եղել է Շուշիի մեդիաֆորումում, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես է Ալիևը կարողանում վարել եզակի արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններում:

 


 Ինչպես փոխանցում է EADaily-ն, ռազմական բլոգեր Սերգեյ Կոլյասնիկովը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես են Շուշիի ֆորումում Ռուսաստանի ներկայացուցիչները հաճոյախոսություններ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին, որը դեմարշ է արել Ռուսաստանի դեմ: Կոլյասնիկովին վրդովել են քաղաքագետ Սերգեյ Մարկովի և լրագրող Միխայիլ Գուսմանի մեկնաբանությունները: