Ո՞վ է հիշում գողտրիկ երեկոն, երբ Բաղրամյանից Աշոտյանին աշոտյան արեցինք, ու նրա հետ էր Ֆարմանյանը. Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Ֆարմանյանի գրառումներին:


Դրանցից մեկում Ֆարմանյանը գրել է, թե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախկինում «անխնամ, անլվա, աղքատ ու գեշ» են եղել, ու այդ մասին ոչ ոք չի հիշում: Մյուսում՝ նշել, թե ՔՊ պատգամավորները «Վաթսափով նամակ են ստացել Փաշինյանից ու կնոջից իրենց գովերգելու մասին»:


«Հիմա ո՞վ է հիշում 2015 թ. հուլիսյան այն գողտրիկ երեկոն, երբ Էլեկտրիկ Երևան շարժման շրջանակներում Բաղրամյան պողոտայից Աշոտյանին աշոտյան արեցինք: Ո՞վ է հիշում, որ Աշոտյանի հետ էր նաև Ֆարմանյանը, ու եթե Ֆարմանյանը լիներ մենակ, հիմա որոշ մարդկանց աշոտյան անելու փոխարեն ֆարմանյան անելիս պետք է լինեինք:


Ֆարմանյանը պիտի մինչև կյանքի վերջ Աշոտյանին մաղարիչ անի:


Սպասեք: Նոր սմս ստացա...

Հ.Գ. մոռացա ավելացնել․ ու սա Ամերիկյան համալսարանի դասախոս ա»,- գրել է Ջուլհակյանը: