Մանուկներին «Доля воровская» հրամցնող ա’յ խավարի մնացուկներ, հոգեվարքի մեջ ձեր «կարապի երգն» էիք միացրե՞լ ․ Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

Մանուկներին «Доля воровская» հրամցնող ա’յ խավարի մնացուկներ, հոգեվարքի մեջ ձեր «կարապի երգն» էիք միացրե՞լ ի լուր աշխարհի։ Ձեզ սպասվելիք ճակատագիրն էիք ողբու՞մ հրապարակավ։

 

Կարո՞ղ է մտքներովդ անցնի՝ քրեական մշակույթի թանգարաններ էլ բացեք, կոթողներ կանգնեցնեք ու ձեր սրբավայրը դարձնեք։

 

Իրականությունն ադեկվատ գնահատելու ունակ չեք, բայց հիշեցնեմ՝

 

Սա Հայաստանի Հանրապետությունն է

 

Այն ժողովրդավարական պետություն է

 

Ձեր գողապետական-քրեական բարքերն այստեղ տեղ չունեն