Հայրենասիրություն հեռվից և կեղծ պաթոսներ՝ ի բարօրություն միայն ու միայն սեփական կաշվի և քսակի․ Լևոնյանը՝ Մելիքյանին

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այս «հրաշք» անձնավորությունը Վարդավառը այնքան շատ է սիրում և ապոֆեոզացնում (աստվածացնում), որ այն նշում է «Փարավոնների»երկրում՝ Եգիպտոսում: Սույն Էքս-արդարադատի տեղակալը և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների «կիսապաշտպանը» Վարդավառը նշում և դիմավորում է Հուրգադայում, որտեղ մեկնել է հուլիսի 20-ին 3F7491 Երևան-Հուրգադա չվերթով (ժամը 08:00) և դեռ շարունակում է տոնել այն օտար ափերում: Երևի թե, ինչպես որ ինքն է մեջբերել իր այս հրապարակման մեջ՝ փորձել է մաքսիմալ մոտ գտնվել Թաբոր լեռանը, սակայն աշխարհագրական գիտելիքների պակասը, կարծես թե, զգացնել է տալիս և մեր «հրաշքը» մոտ 800 կմ հարավ է հանգրվանել:


Ու սա հիմա Եգիպտոսից ինչ-որ հայրենասիրական, պաթոսախեղդ գրառումներ է կատարում՝ պետությունը պաշտպանելու և որոշ հոգևորականների խունտային սատար կանգնելու վերաբերյալ:


Նոյեմբերի 9-ին էլ և Ձեր գոյության ողջ ընթացքում էլ դա է եղել Ձեր՝ պետության և պետականության մրցավազքը տանուլ տված երեսպաշտների «Կուտոկի» և ոհմակի գործելաոճն ու ձեռագիրը՝ հայրենասիրություն հեռվից և կեղծ պաթոսներ՝ ի բարօրություն միայն ու միայն սեփական կաշվի և քսակի:


Հ.Գ. Կխնդրեմ նաև՝ Կարմիր ծովի ֆոնով , Վարդավառից ջրոցի խաղալիս մի լուսանկար հրապարակեք և բոլորին ջիջիլ քցեք: