Թրամփը կրճատել է Պուտինին ներկայացրած վերջնագրի 50-օրյա ժամկետը, որից հետո Մոսկովյան բորսայի ինդեքսը նվազել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից և կրճատում է վերջնագրի ժամկետը։


«Ես կրճատում եմ 50 օրը, որը ես տվել էի նրան, որովհետև կարծում եմ՝ ես արդեն գիտեմ, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Թրամփը նկատի ունի Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու և խաղաղության համաձայնագիր կնքելու 50 օրյա ժամկետը, որի վերաբերյալ նա վերջնագիր էր ներկայացրել ՌԴ նախագահ Պուտինին։ Եթե բանակցություններն առաջ չգնան, ԱՄՆ-ն ռուսական ապրանքների գնորդների համար կսահմանի 100% երկրորդային մաքսատուրքեր։


Թրամփի այս հայտարարությունից հետո Մոսկովյան բորսայի ինդեքսը նվազել է 0.76%-ով՝ հասնելով 2751.32 կետի։ Մինչ հայտարարությունը ինդիկատորը ցույց էր տալիս 0.17% աճ։