Աշխատանքից ազատվել են ՀԷՑ-ի Տավուշի, Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող մասնաճյուղերի տնօրենները

Civic.am-ի տեղեկություններով՝  այսօր աշխատանքից ազատվել են ՀԷՑ-ի Տավուշը սպասարկող «Աղստև» և Արմավիր ու Արագածոտն մարզերը սպասարկող «Մուսա լեռ» մասնաճյուղերի տնօրենները։

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ աշխատանքից ազատվել էր Շիրակի մարզը սպասարկող «Ղարս» մասնաճյուղի տնօրենը։