Հայաստանի Ամերիկյան համալսարանի դռները փակ են Համալսարանի գաղափարական մեյն սթրիմի մեջ չտեղավորվող գիտնականների համար․ Խալաթյան

Իրավագետ Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հայաստանի ամերիկյան համալսարանի դռները փակ են Համալսարանի գաղափարական մեյն սթրիմի մեջ չտեղավորվող գիտնականների համար։


Ուրիշ տեղեկատվություն չհրապարակեմ, որը վստահաբար ունեմ.բավական է միայն ուսումնասիրել հատկապես հումանիտար մասնագիտությունների դասախոսների ցանկը։


Տարբեր պատճառաբանություններով Ամերիկյան համալսարանի դռները տակավին փակ են մնում նաև ինձ համար, ով հանդիսանում է Ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագրի շրջանավարտ։


Պատճառն իմ գիտական և մասնագիտական գործունեությունն է, որը, թերևս, նշածս ուսումնական հաստատությունում համարում են «հերետիկոսություն»։