Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի կառավարությունը երկրում բենզինի գների աճի ֆոնին մինչև օգոստոսի վերջը սահմանել է բենզինի արտահանման լիակատար արգելք։
Փետրվարի վերջին Ռուսաստանի իշխանությունները մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել էին բենզինի արտահանման արգելքը ոչ արտադրողների, այսինքն՝ թրեյդերների, նավթաբազաների և նավթավերամշակման փոքր գործարանների համար։ Իսկ նոր որոշումն արդեն բոլորին է արգելում արտահանել բենզին, այդ թվում՝ տարեկան ավելի քան 1 միլիոն տոննա արտադրող խոշոր նավթավերամշակողներին։
«Որոշումը կայացվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակ պահպանելու համար՝ սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական դաշտային աշխատանքների ժամանակահատվածում»,- ասվում է
հաղորդագրության մեջ։