«Յուրաքանչյուր վերջնագիր պատերազմ տանող քայլ է». Մեդվեդևի արձագանքը Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, դա սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ հենց նրա երկրի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի` ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար ավելի վաղ սահմանված 50-օրյա ժամկետը կրճատելու մասին հայտարարությունը։


«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր, թե 10... Նա պետք է հիշի երկու բան` առաջին` Ռուսաստանը ո՛չ Իսրայել է, ո՛չ էլ նույնիսկ Իրան, երկրորդ` յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ սեփական երկրի հետ: Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով»,-գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում: