Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Ուկրաինայի հարցի կարգավորման ժամկետների կրճատման և բարձր մակարդակի շփումների նկատմամբ նրա հետաքրքրության բացակայության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը»,-
պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին և հավելել, որ «կցանկանար խուսափել ամերիկացի առաջնորդի խոսքերին որևէ գնահատական
տալուց»։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնությունների հասնելու համար
50 օր է տալիս, որից հետո մտադիր է
100 տոկոս առևտրային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների դեմ։
Սակայն երեկ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացից, ուստի կրճատում է ժամկետը մինչև
10-12 օր։ Բացի դրանից, Թրամփը հայտարարել
է, որ այլևս հետաքրքրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցությամբ։